00:57 23 հունվարի, 2019Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Մարկոս Լյորենտեն վերականգնվել են վնասվածքից հետո եւ կկարողանան մասնակցել «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը, հաղորդում է Marca-ն:
Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ու հարձակվող Գարեթ Բեյլը դեռ շարունակում են մարզվել անհատական ծրագրով եւ չեն մասնակցելու հունվարի 24-ին Մադրիդում կայանալիք հանդիպմանը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կրոսը մասնակցել է 14 հանդիպման, Լյորենտեն՝ 4 հանդիպման:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.