13:10  ,  17 հունվարի, 2019

NBA. Ջեյմս Հարդենը կրկնեց Ուիլտ Չեմբերլենի ռեկորդը, Ստիվեն Կարին հավաքեց 41 միավոր

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 147:140 հաշվով տնային հաղթանակ տարավ «Նոր Օրլեանի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքեց 41 միավոր:

«Հյուսթոնը» սեփական խաղահրապարակում 142:145 հաշվով պարտվեց «Բրուքլինին», որն առավելության հասավ լրացուցիչ ժամանակում: «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը վաստակեց 58 միավոր: Հարդենը NBA-ի պատմության երրորդ բասկետբոլիստն է, որը 30-ից ավելի միավոր է հավաքում 18-րդ խաղում անընդմեջ: Նախկինում դա հաջողվել էր միայն Էլջին Բեյլորին ու Ուիլտ Չեմբերլենին:

Ուիլտ Չեմբերլենից հետո Ջեյմս Հարդենը երկրորդ խաղացողն է, որը 55-ից ավելի միավոր է վաստակում երկրորդ խաղում անընդմեջ: «Մեմֆիսի» դեմ նախորդ խաղում նա գրանցել էր 57 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Նոր Օրլեան»՝ 147:140 (31:39, 35:32, 44:38, 37:31)

«Հյուսթոն» – «Բրուքլին»՝ 142:145 (լրացուցիչ ժամանակում) (30:34, 24:28, 40:23, 37:46, 11:14)

«Դետրոյտ» – «Օռլանդո»՝ 120:115 (լրացուցիչ ժամանակում) (26:34, 32:29, 32:21, 19:25, 11:6)

«Բոստոն» – «Տորոնտո»՝ 117:108 (30:36, 34:17, 23:30, 30:25)

«Մեմֆիս» – «Միլուոկի»՝ 101:111 (20:28, 25:22, 28:41, 28:20)

«Դալաս» – «Սան Անտոնիո»՝ 101:105 (35:20, 21:25, 24:30, 21:30)

«Պորտլենդ» – «Քլիվլենդ»՝ 129:112 (30:26, 32:29, 38:30, 29:27)

«Կլիպերս» – «Յուտա»՝ 109:129 (22:31, 27:25, 23:32, 37:41)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում