22:43  ,  15 հունվարի, 2019

Հենրիխ Մխիթարյան. Անհամբեր սպասում եմ վերադարձիս (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրել է, որ անհամբեր սպասում է վերադարձին խաղադաշտ եւ հրապարակել է լուսանկար: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը ոտքի կոտրվածքից հետո վերսկսել է մարզումները մարզադահլիճում: 

Անգլիայի ընթացիկ առաջնության 14 խաղում Մխիթարյանը խփել է 4 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում ոտքի կոտրվածք ստացած Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում