Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրել է, որ անհամբեր սպասում է վերադարձին խաղադաշտ եւ հրապարակել է լուսանկար: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը ոտքի կոտրվածքից հետո վերսկսել է մարզումները մարզադահլիճում:
Անգլիայի ընթացիկ առաջնության 14 խաղում Մխիթարյանը խփել է 4 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում:
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում ոտքի կոտրվածք ստացած Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարին:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։