17:09  ,  15 հունվարի, 2019

«Ռեալը» բանակցել է Կշիշտոֆ Պյոնտեկի հետ

Մադրիդի «Ռեալը» դարձյալ վերադարձել է իտալական «Ջենոայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի թեկնածությանը, գրում է AS-ը:

Արքայական ակումբը բանակցել է 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: Ավելի վաղ «Ռեալը» հրաժարվել էր Պյոնտեկին ձեռք բերելու մտքից, քանի որ «Ջենոան» նրա տրանսֆերի դիմաց պահանջել էր 60 միլիոն եվրո: Սակայն առանցքային խաղացողների վնասվածքները մադրիդցիներին ստիպել են վերադառնալ այդ տարբերակին:

Լեհ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան» ու իտալական «Միլանը»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պյոնտեկը 19 խաղում խփել է 13 գոլ եւ երկրորդն է ռմբարկուների ցուցակում: Նա մեկ գոլ է զիջում Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում