11:27  ,  14 հունվարի, 2019

Ռոնալդուն 700 հազար եվրո էժան է վաճառել Մանչեսթերում գտնվող առանձնատունը (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաճառել է անգլիական Չեշիր կոմսությունում գտնվող առանձնատունը:

Մանչեսթերի մոտակայքում գտնվող առանձնատունը 33-ամյա ֆուտբոլիստը 4.2 միլիոն եվրոյով գնել էր 2006-ին, երբ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա առանձնատունը վաճաձել է 3,5 միլիոն եվրոյով, գրում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009-ը: Նա այդ տանն ապրել էր մոտ մեկ տարի, այնուհետեւ տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում