23:38  ,  12 հունվարի, 2019

Լրացուցիչ ժամանակում Կուտրոնեի դուբլը «Միլանին» դուրս բերեց քառորդ եզրափակիչ

«Միլանը» նվաճեց Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր՝ պայքարից դուրս թողնելով «Սամպդորիային», որի խաղադաշտում տեղի ունեցած 1/8 եզրափակիչի հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով:

Լրացուցիչ ժամանակում դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, որը փոխարինման էր դուրս եկել 90-րդ րոպեին: Նա գոլերը խփեց 102 եւ 108-րդ րոպեներին: «Միլանը» հաղթեց 2:0 հաշվով:

Իտալիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Սամպդորիա» - «Միլան»՝ 0:0 (լրացուցիչ ժամանակ՝ 0:2), (տեսանյութ)

Պատրիկ Կուտրոնե, 102, 108

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում