19:53  ,  12 հունվարի, 2019

Իտալիայի Գավաթ. «Լացիոն» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Հռոմի «Լացիոն» դուրս եկավ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակիչում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը մրցեց «Նովարայի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն:

Իտալիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Լացիո» - «Նովարա»՝ 4:1 (տեսանյութ)

Լուիս Ալբերտո, 12, Չիրո Իմոբիլե, 20, 35, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 45+3 - Ումբերտո Էուզեպի, 49, 11մ

Չիրացրած 11մ՝ Չիրո Իմոբիլե, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով