11:41  ,  9 հունվարի, 2019

«Արսենալի» լավագույն ֆուտբոլիստը դեկտեմբերին

Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ դեկտեմբերին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամիս 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Արսենալի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին «Արսենալի» լավագույն գոլի հեղինակ էր ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում