21:53  ,  8 հունվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» լավագույն գոլի հեղինակն է դեկտեմբերին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սաութհեմփթոնի» դարպասը Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի» լավագույն գոլը դեկտեմբերին:

Քվեարկությունն անցկացրել է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Այդ գոլը Մխիթարյանը խփել էր թիմակիցների 19 փոխանցումներից հետո:

Այդ խաղում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ, սակայն իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտվել էր 2:3 հաշվով:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ոտքի կոտրվածք է ստացել եւ մարզումները կվերսկսի փետրվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում