21:07  ,  6 հունվարի, 2019

«Սեւիլիան» ու «Աթլետիկոն» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Սեւիլիան» սեփական խաղադաշտում մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ առաջինը հասավ հաջողության ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Եդերի գոլի շնորհիվ: Սակայն մինչեւ ընդմիջում հյուրերը կարողացան խփել պատասխան գոլը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին աչքի ընկավ «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

«Աթլետիկոն» 35 միավորով երկրորդն է, «Սեւիլիան» ունի 33 միավոր եւ երրորդն է:

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Վիսամ Բեն Եդեր, 37 – Անտուան Գրիզման, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով