14:23  ,  31 դեկտեմբերի, 2018

Տարվա լավագույն ռմբարկուները՝ Մեսի, Ռոնալդու, Լեւանդովսկի

2018 թվականին ամենաշատ գոլի հեղինակ դարձել է «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին:

Օրացուցային տարում 31-ամյա ֆուտբոլիստն ակումբում ու ազգային թիմում անցկացրել է 54 հանդիպում եւ դարձել է 51 գոլի հեղինակ: Մեսին տարվա լավագույն ռմբարկու դարձել էր նաեւ 2010-ին (60 գոլ), 2012-ին (91) ու 2016-ին (59):

Այս տարի երկրորդ տեղը գրավեց Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, Մադրիդի «Ռեալից» իտալական ակումբ տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողն օրացուցային տարում 49 գոլ է խփել 53 խաղերում:

Լավագույն եռյակը եզրափակեց Մյունխենի «Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 49 գոլ:

2018 թվականի լավագույն ռմբարկուները

  1. Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա) - 51 գոլ (54 հանդիպում)
  2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»/»Յուվենտուս», Պորտուգալիա) - 49 (53)
  3. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան) - 46 (56)
  4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս) - 44 (55)
  5. Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա) - 42 (63)
  6. Դավիդ Տյուրպել («Դյուդելանժ», Լյուքսեմբուրգ) - 40 (49)
  7. Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա) - 40 (71)
  8. Լուիս Սուարես («Բարսելոնա», Ուրուգվայ) - 37 (60)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում