14:23 31 դեկտեմբերի, 20182018 թվականին ամենաշատ գոլի հեղինակ դարձել է «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին:
Օրացուցային տարում 31-ամյա ֆուտբոլիստն ակումբում ու ազգային թիմում անցկացրել է 54 հանդիպում եւ դարձել է 51 գոլի հեղինակ: Մեսին տարվա լավագույն ռմբարկու դարձել էր նաեւ 2010-ին (60 գոլ), 2012-ին (91) ու 2016-ին (59):
Այս տարի երկրորդ տեղը գրավեց Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, Մադրիդի «Ռեալից» իտալական ակումբ տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողն օրացուցային տարում 49 գոլ է խփել 53 խաղերում:
Լավագույն եռյակը եզրափակեց Մյունխենի «Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 49 գոլ:
2018 թվականի լավագույն ռմբարկուները
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.