16:07  ,  26 դեկտեմբերի, 2018

Պրիմերա. 2018-ին Մեսին ամենաշատն է շրջանցել մրցակիցներին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2018 թվականին ամենաշատն է մրցակիցների շրջանցել Իսպանիայի առաջնությունում, հաղորդում է Opta Sports-ը:

31-ամյա ֆուտբոլիստը մրցակիցներին շրջանցել է 155 անգամ: Այդ ցուցանիշով արգենտինացուն հաջորդում են Խոսե Լուիս Մորալեսը (91), Էվեր Բանեգան (87), Ուսման Դեմբելեն (73), Անխել Կորեան (69) եւ Գոնսալո Գուեդեշը (69):

Հիշեցնենք, որ Մեսին 2018 թվականին մասնակցել է կատալոնական ակումբի 70 գոլերին: Օրացուցային տարում «Բարսելոնան» խփել է 148 գոլ: Այս տարի Մեսին դարձել է 47 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով գոլերի 47.6 տոկոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում