21:10  ,  23 դեկտեմբերի, 2018

«Սեւիլիան» 10 ֆուտբոլիստներով խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Լեգանեսին» եւ միայն ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից՝ 1:1: Դաշտի տերերը հաշիվը բացեցին արդեն 5-րդ րոպեին:  

Երկրորդ խաղակեսը հյուրերն անցկացրին 10 ֆուտբոլիստներով: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հեռացվեց «Սեւիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Վասկեսը: Ավելացված երկրորդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն-Եդերը վերականգնեց հաշվի հավասարությունը:

«Սեւիլիան» 32 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Առաջատար «Բարսելոնան» ունի 37 միավոր: 16 հանդիպում անցկացրած Մադրիդի «Ռեալը» 29 միավորով չորրորդն է: «Լեգանեսը» 19 միավորով 16-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լեգանես» - «Սեւիլիա»՝ 1:1 (տեսանյութ)

Միկել Վեսգա, 5 – Վիսամ Բեն-Եդեր, 90+1

Հեռացում՝ Ֆրանկո Վասկես («Սեւիլիա»), 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում