21:07  ,  22 դեկտեմբերի, 2018

Գրիզմանը հաղթանակ պարգեւեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը խաղաց «Էսպանյոլի» հետ: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի առավելությունը արձանագրեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի գոլը: Աշխարհի չեմպիոնը արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը:

«Աթլետիկոն» 34 միավորով հավասարվեց առաջատար «Բարսելոնային», որը 17-րդ տուրում կընդունի «Սելտային»: Դեկտեմբերի 22-ին կայանալիք այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 1:0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 56, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում