13:50  ,  15 օգոստոսի, 2012

Երկրպագուները ծեծել են ռեգբիիստներին

Ռեգբիի Ռուսաստանի առաջնության շրջանակում կայացած «Սպարտակ GM» - «Սլավա» (20:22) խաղից հետո հյուրըկալվող թիմի երկրպագուները ծեծել են դաշտի տերերի երկու խաղացողների:

«Սպարտակ GM» թիմի խաղացողներ Էլդար Նասրուլաեւի եւ Սերգեյ Եվսեեւի վրա մետրոյում հարձակվել են «Սլավայի» երկրպագուները՝ ծեծելով ռեգբիիստներին:

Հաղորդովում է, որ «Սպարտակ GM»-ի խաղացողները խաղից առաջ ստադիոն են եկել ալկոհոլի ազդեցության տակ, եւ մի քանի անգամ վիրավորել են մրցակից թիմի երկրպագուներին: Ռուսաստանի առաջնության կազմակերպիչ Ռեգբիի պրոֆեսիոնալ լիգան առաջիկայում կհետաքննի այս միջադեպը, գրում է «Gazeta.ru»-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս