22:56  ,  16 դեկտեմբերի, 2018

«Նապոլին» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում (տեսանյութ)  

Իտալական A Սերիայի 16-րդ տուրում «Նապոլին» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին»: Հյուրերի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը:

Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 38 միավորով երկրորդ տեղում է եւ 10 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից»:

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Կալյարի» - «Նապոլի»՝ 0:1 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում