18:01  ,  16 դեկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի խաղում:

Սաութհեմփթոնում ընթացող հանդիպման 28-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Ընթանում է առաջին խաղակեսը:

Հենրիխ Մխիթարյանը երրորդ գոլը խփեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում:

«Արսենալը» խաղում է հետեւյալ մեկնարկային կազմով. Բերնդ Լենո, Էկտոր Բելերին, Շտեֆան Լիխշտայներ, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Մատեո Գենդուզի, Գրանիտ Ջակա, Լուկաս Տորեյրա, Հենրիխ Մխիթարյան, Ալեքս Իվոբի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով