22:09  ,  10 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» կարգելափակի Պոգբայի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարգելափակի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի փորձերը այս ձմռանը, հաղորդում է ESPN-ը:

Ակումբի ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել Պոգբայի ծառայություններից, թեեւ «Արսենալի» եւ «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ հանդիպումներում թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 25-ամյա ֆուտբոլիստին թողեց պահեստայինների նստարանին:

Մոուրինյոն նշել է, որ Պոգբան կմասնակցի «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը դեկտեմբերի 12-ին:

Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում