23:51  ,  8 դեկտեմբերի, 2018

Մոուրինյոն խուսափել է Մխիթարյանի հայացքից (ֆոտո)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպումից առաջ Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Օլդ Տրաֆորդում» ողջունել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որի ղեկավարությամբ հայ ֆուտբոլիստը հանդես է եկել մանչեսթերյան ակումբում: Մոուրինյոն խուսափել է Մխիթարյանի հայացքից:

Հիշեցնենք, 29-ամյա ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ուներ Մոուրինյոյի հետ «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, ընդմիջմանը փոխարինման դուրս եկած Մխիթարյանը դարձել էր «Արսենալի» երկրորդ գոլի դրվագում արդյունավետ փոխանցման հեղինակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով