21:09  ,  8 դեկտեմբերի, 2018

«Սեւիլիան» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան, որին արդյունավետ փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն-Եդերը:

Ավելացված երկրորդ րոպեին «Վալենսիայի» պատասխան գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Մուկտար Դիակաբին:

«Սեւիլիան» 28 միավորով հավասարվեց առաջատար «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: Նույնքան միավոր ունի նաեւ Մադրիդի «Աթլետիկոն»: «Վալենսիան» 18 միավորով 12-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վալենսիա» - «Սեւիլիա»՝ 1:1 (տեսանյութ)

Մուկտար Դիակաբի, 90+2 - Պաբլո Սարաբիա, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով