12:05  ,  3 դեկտեմբերի, 2018

Հայ փոքրիկ գեղասահորդուհու հաջողությունը Էստոնիայում

Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Ֆանարջյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված Tallinn Trophy 2018 գեղասահքի ամենամյա միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը: Նա հանդես է եկել պատանիների մրցապայքարում: Նրա մարզիչն է Մելանիա Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցել էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը, որոնք մրցանակային տեղեր չէին գրավել: Հայրապետյանը գրավել էր չորրորդ տեղը, իսկ  Գալուստյանը՝ 9-րդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում