Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը մասնակցել են Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող Tallinn Trophy 2018 գեղասահքի ամենամյա միջազգային մրցաշարին:
Տղամարդկանց մենասահքում Հայրապետյանը հավաքել է 209.58 միավոր եւ գրավել չորրորդ տեղը: Անաստասիա Գալուստյանը 155.70 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել կանանց մենասաքի մրցաշարում: Կարճ ծրագրից հետո Հայաստանի ներկայացուցիչները ընթանում էին 11-րդ տեղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում