09:50  +04,  3 դեկտեմբերի, 2018

Եվրո-2020. Հայաստանի հավաքականի խաղացանկը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի J խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Իտալիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը ընտրական փուլում կմեկնարկի 2019 թվականի մարտի 23-ին՝ հյուրընկալվելով բոսնիացիներին: Իտալիայի հավաքականը Երեւանում կխաղա սեպտեմբերի 9-ին:

Եվրո-2020. Հայաստանի հավաքականի խաղացանկը

23.03.19 Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան՝ 23:45 (Երեւանի ժամանակով)

26.03.19 Հայաստան – Ֆինլանդիա՝ 21:00

08.06.19 Հայաստան – Լիխտենշտեյն՝ 20:00

11.06.19 Հունաստան – Հայաստան՝ 22:45

05.09.19 Հայաստան – Իտալիա՝ 20:00

08.09.19 Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա՝ 20:00

12.10.19 Լիխտենշտեյն – Հայաստան՝ 22:45

15.10.19 Ֆինլանդիա – Հայաստան՝ 22:45

15.11.19 Հայաստան – Հունաստան՝ 20:00

18.11.19 Իտալիա – Հայաստան՝ 22:45

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 13 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Բրյուսելում, Գլազգոյում եւ Բաքվում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ