09:50 3 դեկտեմբերի, 2018ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի J խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Իտալիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը ընտրական փուլում կմեկնարկի 2019 թվականի մարտի 23-ին՝ հյուրընկալվելով բոսնիացիներին: Իտալիայի հավաքականը Երեւանում կխաղա սեպտեմբերի 9-ին:
Եվրո-2020. Հայաստանի հավաքականի խաղացանկը
23.03.19 Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան՝ 23:45 (Երեւանի ժամանակով)
26.03.19 Հայաստան – Ֆինլանդիա՝ 21:00
08.06.19 Հայաստան – Լիխտենշտեյն՝ 20:00
11.06.19 Հունաստան – Հայաստան՝ 22:45
05.09.19 Հայաստան – Իտալիա՝ 20:00
08.09.19 Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա՝ 20:00
12.10.19 Լիխտենշտեյն – Հայաստան՝ 22:45
15.10.19 Ֆինլանդիա – Հայաստան՝ 22:45
15.11.19 Հայաստան – Հունաստան՝ 20:00
18.11.19 Իտալիա – Հայաստան՝ 22:45
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 13 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Բրյուսելում, Գլազգոյում եւ Բաքվում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.