Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել է 5-րդ տուրը:
E խմբում ընդգրկված Լոնդոնի «Արսենալը» Կիեւում մրցեց Պոլտավայի «Վորսկլայի» հետ: Դեռ նախորդ տուրում 1/16 եզրափակիչի ուղեգիրը նվաճած «Արսենալը» ոչ հիմնական կազմով հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Առաջին խաղակեսում աչքի ընկան Սմիթ-Ռոուն, Ռեմզին (11մ) ու Վիլոքը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ:
«Արսենալը» 13 միավորով առաջին տեղում է: Պորտուգալական «Սպորտինգը» 6:1 հաշվով հաղթեց «Ղարաբաղին» եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղն ու ապահովեց 1/16 եզրափակիչի ուղեգիրը:
A խմբից փլեյ-օֆֆի ուղեգրերն ապահովել են շվեյցարական «Ցյուրիխն» ու գերմանական «Բայերը», B խմբից՝ ավստրիական «Զալցբուրգը», իսկ շոտլանդական «Սելթիկն» ու գերմանական «ՌԲ Լայպցիգը» 6-րդ տուրում կշարունակեն պայքարը երկրորդ ուղեգրի համար:
C խմբում 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», երկրորդ տեղի համար պայքարը կշարունակեն չեխական «Սլավիան» ու դանիական «Կոպենհագենը»:
D խմբում ուղեգրերը նվաճեցին Զագրեբի «Դինամոն» եւ Ստամբուլի «Ֆեներբահչեն»:
F խմբում իսպանական «Բետիսը» ապահովեց տեղը փլեյ-օֆֆում, «Միլանն» ու հունական «Օլիմպիակոսը» վերջին տուրում անմիջական դիմակայությամբ կվիճարկեն երկրորդ ուղեգիրը:
Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, 5-րդ տուր
A խումբ
«Բայեր» (Գերմանիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:1
«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - «ԱԷԿ Լարնակա» (Կիպրոս)` 1:2
B խումբ
«Ռուսենբորգ» (Նորվեգիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 0:1 (տեսանյութ)
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 1:0
C խումբ
«Բորդո» (Ֆրանսիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 2:0
«Զենիթ» (Ռուսաստան) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:0
D խումբ
«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 0:0
«Անդերլեխտ» (Բելգիա) - «Սպարտակ Տրնավա» (Սլովակիա)՝ 0:0
E խումբ
«Վորսկլա» (Ուկրաինա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:3 (տեսանյութ)
«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:6
F խումբ
«Միլան» (Իտալիա) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 5:2 (տեսանյութ)
«Բետիս» (Իսպանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 1:0
J խումբ
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Ակհիսար» (Թուրքիա)՝ 2:1
«Ստանդարտ» (Բելգիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ)
L խումբ
ԲԱՏԷ (Բելառուս) - «ՄՕԼ Վիդի» (Հունգարիա)՝ 2:0
«Չելսի» (Անգլիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 00:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում