Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է: Հիշեցնենք, որ «Արսենալն» արդեն նախորդ տուրում ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր:
«Արսենալ». Չեխ, Մեյթլանդ-Նայլս, Հոլդինգ, Ջենքինսոն, Լիխտշտայներ, Գենդուզի, Ռեմզի, Էլնենի, Սմիթ Ռոու, Վիլոք, Նկետիա:
Կիեւում կայանալիք «Վորսկլա» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:55-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում