11:47  ,  28 նոյեմբերի, 2018

Յուրա Մովսիսյանը հեռացավ «Չիկագո Ֆայրից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռացել է MLS-ում հանդես եկող ամերիկյան «Չիկագո Ֆայրից», հայտնում է ակումբի կայքը:

Ամերիկյան ակումբը խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ՝ հրաժեշտ տալով նաեւ 31-ամյա Մովսիսյանին:

Յուրա Մովսիսյանը շվեդական «Յուրգորդենից» հեռանալուց հետո այս տարվա սեպտեմբերին էր միացել «Չիկագո Ֆայրին», որի կազմում մասնակցեց MLS-ի կանոնավոր առաջնության 4 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում