16:40  ,  26 նոյեմբերի, 2018

Ինյեստան ու Պոդոլսկին զանգվածային բախման են մասնակցել Ճապոնիայում

«Վիսել Կոբեի» ու «Սիմիձու Ս-Պալսի» միջեւ ֆուտբոլի Ճապոնիայի առաջնության 33-րդ տուրի խաղի (3:3) եզրափակիչ սուլիչից հետո զանգվածային բախում է տեղի ունեցել 2 թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Այդ խաղում «Վիսել Կոբեի» դարպասապահ Յուջի Ռոկուտանն անկյունայինի խաղարկման արդյունքում հաշիվը հավասարեցրել է ավելացված ժամանակի 14-րդ րոպեին, ինչից հետո կրքերը թեժացել են։ Բախումը կանխելու համար միջամտել են օրինապահ մարմինները։

Բախմանը մասնակցել են նաեւ «Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ու գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում