Կոտդիվուարցիների հետ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ:
Օգոսոտսի 13-ին կայացած մարզմանը ներկա են եղել հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովից, որը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը:
Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հայտնում է, որ ազգային թիմի ավագի պարտականությունները կշարունակի կատարել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան – Կոտ դ՛Իվուար ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Մոսկվայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 22 նոյեմբերի 
18:52 , 22 նոյեմբերի
17:26 , 22 նոյեմբերի
16:17 , 22 նոյեմբերի 
13:39 , 22 նոյեմբերի 
13:11 , 22 նոյեմբերի 
12:13 , 22 նոյեմբերի
09:07 , 22 նոյեմբերի 
02:02 , 22 նոյեմբերի
01:43 , 22 նոյեմբերի