Արշավինը կշարունակի կատարել Ռուսաստանի հավաքականի ավագի պարտականությունները

10:50   14 օգոստոսի, 2012

Կոտդիվուարցիների հետ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ:

Օգոսոտսի 13-ին կայացած մարզմանը ներկա են եղել հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովից, որը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը:

Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հայտնում է, որ ազգային թիմի ավագի պարտականությունները կշարունակի կատարել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը:

Հիշեցնենք, որ Ռուսաստան – Կոտ դ՛Իվուար ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Մոսկվայում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.