20:48  ,  15 նոյեմբերի, 2018

Սաուդյան Արաբիայի արքայազնը պատրաստ է 3 միլիարդ եվրո վճարել «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ավրամ Գլեյզերը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ Ալ Սաուդի հետ, որը ցանկանում է ձեռք բերել մանչեսթերյան ակումբի բաժնետոմսերը: Գլեյզերը Սաուդյան Արաբիայում մասնակցել է Misk Global տնտեսական ֆորումին, որի ընթացքում էլ բանակցել է արքայազնի հետ: Մուհամեդ Ալ Սաուդը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար վճարել 3 միլիարդ եվրո, հաղորդում է The Sun-ը:

Անգլիական մամուլի տվյալներով, Գլեյզերների ընտանիքը մտադիր չէ վաճառել մանչեսթերյան ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, սակայն պատրաստ է շահավետ գործարքի դեպքում զիջել բաժնետոմսերի մի մասը:

2005 թվականին Գլեյզերների ընտանիքը «Մանչեսթեր Յունայթեդը» գնել է 790 միլիոն ֆունտ ստերլինգով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում