15:41  ,  13 նոյեմբերի, 2018

Մեսին շարունակում է մոտենալ Պելեի ռեկորդին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (3:4), կատալոնական ակումբի կազմում գոլերի քանակը հասցրել է 566-ի, փոխանցում է Mundo Deportivo-ն:

31-ամյա արգենտինացին երկրորդ տեղն է զբաղեցնում մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստների ցուցակում: Այդ ցուցանիշով Մեսին զիջում է միայն բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեին, որը 643 գոլ է խփել բրազիլական «Սանթոսում»:

Մեսին շրջանցել է գերմանացի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերին, որը Մյունխենի «Բավարիայի» կազմում դարձել է 565 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում