14:41  ,  13 նոյեմբերի, 2018

«Արսենալի» ֆուտբոլիստը 2 վիրահատության է ենթարկվել 4 օրում

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը երկրորդ անգամ է վիրահատվել 4 օրվա ընթացքում, հայտնում է ակումբի կայքը:

2 վիրահատություններն էլ հաջող են անցել՝ առանց դժվարությունների: Դեռ հստակ չի նշվում թ,ե որքան կտեւի անգլիացու վերականգնողական փուլը:

Ուելբեկի առաջին վիրահատությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, իսկ երկրորդը՝ նախօրեին:

Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվող կրունկի կոտրվածք էր ստացել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում (0:0), որը կայացել էր նոյեմբերի 8-ին: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մասնակցել է 14 խաղի եւ դարձել 5 գոլի հեղինակ:

Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշել էր, որ անգլիացին երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում