11:42  ,  13 նոյեմբերի, 2018

Գվարդիոլան Պրեմյեր լիգայում տեսնում է չեմպիոնության 5 հավակնորդ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ Պրեմյեր լիգայում չեմպիոնության համար պայքարելու են 5 թիմեր:

«Կարծում եմ, որ տիտղոսին հավակնում են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» եւ «Տոտենհեմը»: Մենք ընդամենը 2 միավոր ենք առաջ մյուսներից:

Խաղերից շատերում մենք լավ ենք խաղում, սակայն ես տեսնում եմ շատ գործոններ, որոնք պետք է լավացնենք: Առաջնության ավարտին դեռ շատ խաղեր կան եւ կարող է տեղի ունենալ ամեն բան»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ 3 թիմեր պարտություն չեն կրել մեկնարկային 12 տուրերում: Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում դեռ անպարտելի են առաջատար «Մանչեսթեր Սիթին», երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» եւ լավագույն եռյակը եզրափակող Լոնդոնի «Չելսին»:

«Մանչեսթեր Սիթին» ունի 32 միավոր (10 հաղթանակ, 2 ոչ ոքի, 0 պարտություն), «Լիվերպուլը»՝ 30 (9-3-0), իսկ «Չելսին»՝ 28 (8-4-0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով