10:10  ,  12 նոյեմբերի, 2018

Անգլիայի առաջնությունում գրանցվել է պատմական ռեկորդ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ 3 թիմեր պարտություն չեն կրել մեկնարկային 12 տուրերում, հաղորդում է Opta-ն:

Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում դեռ անպարտելի են առաջատար «Մանչեսթեր Սիթին», երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» եւ լավագույն եռյակը եզրափակող Լոնդոնի «Չելսին»:

«Մանչեսթեր Սիթին» ունի 32 միավոր (10 հաղթանակ, 2 ոչ ոքի, 0 պարտություն), «Լիվերպուլը»՝ 30 (9-3-0), իսկ «Չելսին»՝ 28 (8-4-0):

Հիշեցնենք, որ ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի պատճառով Անգլիայի առաջնությունում հանդիպումներ չեն անցկացվի հաջորդ շաբաթ: Հաջորդ տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 24-ին, 25-ին եւ 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով