22:25  ,  11 նոյեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալին» փրկեց պարտությունից, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց դերբիում

Անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ պարտությունից խուսափեց «Վուլվերհեմփթոնի» դեմ տնային խաղում՝ 1:1:

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին, իսկ 10 րոպե անց հաշիվը դարձրեց 1:1: «Արսենալը» 24 միավորով 5-րդ տեղում է, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլը խփեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում:

«Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» շրջանցեց «Լիվերպուլին» եւ 32 միավորով վերադարձավ առաջին տեղ: «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով 8-րդն է:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1:1 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 86 – Իվան Կավալերո, 12

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1 (տեսանյութ)

Դավիդ Սիլվա, 12, Սերխիո Ագուերո, 48, Իլկայ Գյունդոգան, 86 – Անտոնի Մարտիալ, 58 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով