01:56  ,  9 նոյեմբերի, 2018

ԵԼ. «Արսենալն» ու եւս 7 թիմեր դուրս եկան 1/16 եզրափակիչ. Օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումների արդյունքում «Արսենալը» նվաճեց 1/16 եզրափակիչի ուղեգիր: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն ընդունեց Լիսաբոնի «Սպորտինգին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: E խմբում «Արսենալը» 10 միավորով առաջին տեղում է:

Փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեցին նաեւ A խմբում ընդգրկված Լեւերկուզենի «Բայերն» ու շվեյցարական «Ցյուրիխը», B խմբում ընդգրկված ավստրիական «Զալցբուրգը» եւ D խմբից Զագրեբի «Դինամոն»:

Ավելի վաղ, 1/16 եզրափակիչ էին դուրս եկել Լոնդոնի «Չելսին», Հռոմի «Լացիոն» եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Եվրոպայի լիգա, չորրորդ տուր

A խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «ԱԷԿ Լարնակա» (Կիպրոս)` 0:0

«Բայեր» (Գերմանիա) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա)՝ 1:0

B խումբ

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 2:1

«Ռուսենբորգ» (Նորվեգիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2:5

C խումբ

«Բորդո» (Ֆրանսիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:1

«Սլավիա» (Չեխիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0:0

D խումբ

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 2:0

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Սպարտակ Տրնավա» (Սլովակիա)՝ 3:1

E խումբ

«Արսենալ» (Անգլիա) - -  «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 0:0 (տեսանյութ)

««Վորսկլա» (Ուկրաինա) - Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 0:1

F խումբ

«Բետիս» (Իսպանիա) - «Միլան» (Իտալիա)՝ 1:1

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 5:1

G խումբ

«Սպարտակ» (Ռուսաստան) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 4:3

«Ռապիդ Վիենա» (Ավստրիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0:0

H խումբ

«Լացիո» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 2:1

«Ապոլոն» (Կիպրոս) - «Այնտրախտ» (Գերմանիա)՝ 2:3

I խումբ

«Մալմո» (Նորվեգիա) - «Սարպսբորգ» (Նորվեգիա)՝ 1:1

«Գենկ» (Բելգիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1:1

J խումբ

«Ակհիսար» (Թուրքիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:3

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Ստանդարտ» (Բելգիա)՝ 2:1

K խումբ

«Աստանա» (Ղազախստան) - «Յաբլոնեց» (Չեխիա)՝ 2:1

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 3:1

L խումբ

ԲԱՏԷ (Բելառուս) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ)

«ՄՕԼ Վիդի» (Հունգարիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով