Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին Վանաձորի «Լոռին» ու Երեւանի «Բանանցը»:
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բանանցը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ, իսկ «Լոռին» 1:1 հաշվով ավարտեց «Փյունիկի» հետ տնային հանդիպումը: Առաջին խաղերում «Լոռին» ու «Բանանցը» հաղթել էին 2 գոլի առավելությամբ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել էին «Ալաշկերտը» եւ «Արարատ-Արմենիան»:
Հայաստանի գործող գավաթակիրն է «Գանձասար-Կապանը», որը քառորդ եզրափակիչում 2 խաղերի արդյունքում պարտվեց «Արարատ-Արմենիային»:
Հայաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր
Նոյեմբերի 8
«Լոռի» - «Փյունիկ»՝ 1:1 (առաջին խաղ՝ 2:0)
Ուգոչուկվու Իվու, 90+4 - Ալիկ Առաքելյան, 40
«Արարատ» - «Բանանց»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:3)
Էրիկ Պետրոսյան, 50
Հեռացում՝ Վոլոդյա Սամսոնյան, 89 («Արարատ»)
Նոյեմբերի 7
«Ալաշկերտ» - «Արցախ»՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:1)
Սարգիս Շահինյան, 90+3
«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:1)
Չարլզ Մոնսալվո, 11
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում