20:10  ,  4 նոյեմբերի, 2018

ԱԱ-2018. Իզաբելա Յայլյանը 9-րդն է

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել Իզաբելա Յայլյանը (59 կգ), որը գրավել է 9-րդ տեղը:

Երկամարտում հայ մարզուհին գրանցել է 210 կգ (95+115) արդյունք:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+ 87 կգ)

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշխաբադեն մեկնել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում