16:54  ,  4 նոյեմբերի, 2018

«Արարատը» փրկվեց «Լոռիի» դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրի վերջին խաղում Վանաձորի Լոդին Երեւանում 2:2 հաշվով ավարտեց հետնապահ «Արարատի» դեմ արտագնա հանդիպումը: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: «Արարատը» պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում:

Այս ոչ ոքիից հետո «Լոռին» վաստակեց 24 միավոր եւ մնաց երրորդ տեղում: Առաջատար «Ալաշկերտն» ունի 28 միավոր, իսկ «Արարատը»՝ 7:

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում «Բանանցը» 0:2 հաշվով պարտվել էր «Փյունիկին»: 

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Արարատ» - «Լոռի»՝ 2:2

Սարգիս Մեթոյան, 74, Գոռ Պողոսյան, 90+4 - Դեսիրե Ջոնել, 65 (11մ), Նվանկվո Ֆրանսիս, 85 

«Փյունիկ» - «Բանանց»՝ 2:0

Ալիկ Առաքելյան, 7, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում