15:51  ,  4 նոյեմբերի, 2018

«Փյունիկն» ուժեղ էր «Բանանցից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 15-րդ տուրում «Փյունիկը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Բանանցին»: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ Ալիկ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Հայաստանի առաջնությունում չէր հաղթել նախորդ 4 խաղերում: Այս հաղթանակից հետո Անդրեյ Տալալաեւի թիմը 24 միավորով չորրորդն է: «Բանանցը» 26 միավորով երկրորդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Փյունիկ» - «Բանանց»՝ 2:0

Ալիկ Առաքելյան, 7, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով