Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում պարտության մատնեց «Վալյադոլիդին»՝ 2:0: Գլխավոր մարզիչի պաշտոնակատար, արգենտինացի Սանտյագո Սոլարիի ղեկավարությամբ Պրիմերայում անցկացրած առաջին խաղում Արքայական թիմը հաղթանակ տարավ վերջնամասում խփած գոլերի շնորհիվ:
73-րդ րոպեին իսպանացի Մարկո Ասենսիոյին փոխարինած բրազիլացի Վինիսիուս Ժունիորը 83-րդ րոպեին գոլային դրվագի հերոսն էր, սակայն նրա հարվածից հետո գրանցվեց ինքնագոլ «Վալյադոլիդի» իսպանացի պաշտպան Կիկոյի անվան դիմաց:
88-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: 11 մետրանոցը վաստակել էր ֆրանսիացի Քարիմ Բենզեման:
Մադրիդի «Ռեալը» ընդհատեց Իսպանիայի առաջնությունում առանց հաղթանակների 5 անընդմեջ հանդիպումների շարքը եւ 17 միավորով 6-րդ տեղում է: «Վալյադոլիդն» ունի 16 միավոր եւ 8-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Ռեալ» - «Վալյալդոլիդ»՝ 2:0 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 83, Սերխիո Ռամոս, 88, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում