18:24  ,  3 նոյեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բորնմութի» հետ եւ հաղթանակ տարավ ավելացված ժամանակում անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խփած գոլի շնորհիվ՝ 2:1: «Բորնմութն» առաջինն էր հասել հաջողության՝ հաշիվը բացելով արդեն 11-րդ րոպեին:

35-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանցումից հետո վերականգնել էր հաշվի հավասարությունը:

«Բորնմութը» 20 միավորով 6-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» նույնպես ունի 20 միավոր եւ 7-րդն է:  

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորնմութ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 11 – Անտոնի Մարտիալ, 35, Մարկուս Ռեշֆորդ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում