22:51  ,  1 նոյեմբերի, 2018

Ռուսաստանի Գավաթ. «Ռոստովը» պայքարից դուրս թողեց «Զենիթին»

Ռուսական Պրեմյեր լիգայի առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ավարտեց պայքարը Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: 1/8 եզրափակիչում պետերբուրգյան թիմը արտագնա խաղում մրցեց «Ռոստովի» հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով:

Քառորդ եզրափակիչում «Ռոստովի» մրցակիցը կլինի «Կրասնոդարը», որը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետովին»:

Ռուսաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռոստով» - «Զենիթ»՝ 3:1

Լոգաշով, 4, Յուսուպով, 83, Խաջիկադունիչ, 90 -  Դրիուսի, 28, 11մ

«Կռիլյա Սովետով» - «Կրասնոդար»՝ 1:2

Սոբոլեւ, 54 – Կլասոն, 76, Իգնատեւ, 111

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով