17:50  ,  29 հոկտեմբերի, 2018

Պիկե. «Ռեալի» նկատմամբ հաղթանակն ավելին է, քան 3 միավորը

«Ռեալի» նկատմամբ հաղթանակն ավելին է, քան 3 միավորը, բայց մենք պետք է չկորցնենք իրականության զգացումը, ասել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն՝ մեկնաբանելով հաղթանակը Սուպերկլասիկոյում:

«Մենք կարողացանք նախորդ երեք հանդիպումներում ցուցադրել գերազանց խաղ երեք բարդ մրցակիցների դեմ: Այդ շաբաթը լավ կանդրադառնա մեր վստահության վրա»,- Պիկեի խոսքը մեջբերում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին «Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնան» «Ռեալին» հաղթել է 5:1 հաշվով: Կատալոնական թիմը 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 9-րդն է՝ 14 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում