14:33  ,  29 հոկտեմբերի, 2018

NBA-ի փոխչեմպիոնը հեռացրել է գլխավոր մարզիչին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող փոխչեմպիոն «Քլիվլենդի» գլխավոր մարզիչ Թայրոն Լյուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: «Քլիվլենդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Լարի Դրյուն, հայտնում է ակումբի կայքը

Ամերիկացի մասնագետը Լեբրոն Ջեյմսի հեռանալուց հետո այդպես էլ չկարողացավ կարգավորել թիմի խաղը: NBA-ի կանոնավոր առաջնության մեկնարկային 6 տուրերում «Քլիվլենդը» կրել է 6 պարտություն:

41-ամյա Թայրոն Լյուն 2015 թվականին էր գլխավորել «Քլիվլենդը»՝ փոխարինելով Դեւիդ Բլատին: Առաջին մրցաշրջանում նա թիմին հասցրեց չեմպիոնության, իսկ հաջորդ 2 մրցաշրջաններում նվաճեց եզրափակիչի ուղեգիր ու 2 դեպքում էլ պարտվեց «Գոլդեն Սթեյտին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում