01:43  ,  29 հոկտեմբերի, 2018

Սարաբիայի դուբլը հաղթանակ բերեց «Սեւիլիային»

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց հետնապահ «Ուեսկայի» հետ եւ առավելության հասավ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի դուբլի շնորհիվ՝ 2:1:

«Սեւիլիան» 19 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Նույնքան միավոր ունի Մադրիդի «Աթլետիկոն», որը զիջում է գոլերի տարբերությամբ: Առաջատար «Բարսելոնան» վաստակել է 21, երկրորդ տեղում ընթացող «Ալավեսը»՝ 20 միավոր: «Ուեսկան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Սեւիլիա» - «Ուեսկա»՝ 2:1

Պաբլո Սարաբիա, 65, 78 - Խորխե Պուլիդո, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում