Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց հետնապահ «Ուեսկայի» հետ եւ առավելության հասավ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի դուբլի շնորհիվ՝ 2:1:
«Սեւիլիան» 19 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Նույնքան միավոր ունի Մադրիդի «Աթլետիկոն», որը զիջում է գոլերի տարբերությամբ: Առաջատար «Բարսելոնան» վաստակել է 21, երկրորդ տեղում ընթացող «Ալավեսը»՝ 20 միավոր: «Ուեսկան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Սեւիլիա» - «Ուեսկա»՝ 2:1
Պաբլո Սարաբիա, 65, 78 - Խորխե Պուլիդո, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում